Աշխարհ

14.01.2020 12:55


Պակիստանում 40-ից ավելի մարդ է զոհվել տեղատարափների ու ձյան առատ տեղումների հետևանքով

Պակիստանում 40-ից ավելի մարդ է զոհվել տեղատարափների ու ձյան առատ տեղումների հետևանքով

Առնվազն 41 մարդ Է զոհվել Պակիստանի մի շարք նահանգներում եւ Քաշմիրի՝ նրա հսկողության տակ գտնվող մասում տեղատարափների ու ձյան առատ տեղումների հետեւանքով: Այդ մասին հայտնել Է Geo TV հեռուստաալիքը՝ վկայակոչելով պաշտոնատար անձանց: Ավելի վաղ հաղորդվել Էր 14 զոհվածի մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում 22 մարդ Է զոհվել Բելուջստանի նահանգում, երեքը՝ Փենջաբում ու եւս մեկ մարդ՝ Սինդում: Նաեւ նշվում Է, որ 15 մարդ ձյան տեղումների ու հորդառատ անձրեւների զոհ Է դարձել Ազադ Քաշմիրի («Ազատ Քաշմիր») տարածաշրջանում, տարածք, որը վերահսկում Է Պակիստանը: Նշվում Է, որ Բելուջստանի նահանգի յոթ շրջանում, որոնք խիստ տուժել են ձնատեղումից ու անձրեւներից, հայտարարված Է արտակարգ դրություն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Այս խորագրի վերջին նյութերը