Աշխարհ

15.01.2020 12:05


Հայաստանի վարչապետը խոսելով իր երկրի մասին` մշտապես համեմատում է Ադրբեջանի հետ, սակայն «մենք բարձրագույն խմբում ենք, մինչդեռ Հայաստանը 3-րդ լիգայում է». Ալիև

Հայաստանի վարչապետը խոսելով իր երկրի մասին` մշտապես համեմատում է Ադրբեջանի հետ, սակայն «մենք բարձրագույն խմբում ենք, մինչդեռ Հայաստանը 3-րդ լիգայում է». Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ամփոփել է 2019 թվականը: Նա նշել է, որ նախորդ տարին հաջող էր իր երկրի համար և վստահություն է հայտնել, որ հաջողությունները կշարունակվեն 2020-ին: Ադրբեջանի նախագահը նաև համեմատականներ է անցկացրել Հայաստանի հետ` շեշտելով, որ «իրենք բոլոր առումներով գերազանցում են հարևան երկրին»: Այս մասին հայտնում է Trend գործակալությունը:

«Վերջին շրջանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով իր երկրի հաջողությունների մասին, Հայաստանը համեմատում է Ադրբեջանի հետ: Նրա խոսքերով` Հայաստանը մի շարք առումներով գերազանցում է Ադրբեջանին: Միանգամից ուզում եմ նշել, որ դա ապացույցների կարիք չունի, քանի որ «նման վարկածը ոչ մի հիմք չունի»:

Վստահաբար կարող եմ ասել, որ «Ադրբեջանը բոլոր առումներով գերազանցում է Հայաստանին»: Օրինակ` ամենահզոր բանակների վարկանիշում Ադրբեջանը 52-րդն է, Հայաստանը` 96-րդը: Ադրբեջանի օդուժն զբաղեցնում է 63-րդ տեղը, Հայաստանը՝ 86-րդ տեղում է: Ադրբեջանը ծովային ուժերում 67-րդ տեղում է, իսկ Հայաստանում ծով չկա և այլն»,- ասել է Ալիևը` բերելով տնտեսական, սպորտային և մի շարք այլ օրինակներ, որոնցում ևս շեշտել է, որ «Ադրբեջանն առջևում է»:

Ալիևը նշել է, որ իրենք «բարձրագույն խմբում են հանդես գալիս, մինչդեռ Հայաստանը 3-րդ լիգայում է» և վստահեցրել է, որ այդ տարբերությունն էլ ավելի կմեծանա:

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը