Քաղաքական

15.01.2020 17:36


Դատախազությունը բարձրացնում է Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու հարցը. նիստը տեղի կունենա այսօր

Դատախազությունը բարձրացնում է Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու հարցը. նիստը տեղի կունենա այսօր

ՀՀ գլխավոր դատախազության նախաձեռնությամբ տեղի կունենա դատական նիստ՝ քննարկելու ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու հարցը։ Այս մասին «Փաստինֆո»֊ին հայտնեց Դատախազության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

«Այսօր՝ ժամը 18։00-ին դատախազության նախաձեռնությամբ հրավիրվել է դատական նիստ՝ քննարկելու Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացման պատճառով նրա խափանման միջոցը փոփոխելու նպատակահարմարության հարցը»,֊նշեց Արևիկ Խաչատրյանը:

Ավելի վաղ հայտնել ենք, որ Մանվել Գրիգորյանը երկու օր առաջ տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք։

Այս խորագրի վերջին նյութերը