Լրահոս

15.01.2020 17:40


Բախվել են Mercedes G 550-ն ու ГАЗ 2410-ը. կա վիրավոր (տեսանյութ)

Բախվել են Mercedes G 550-ն ու ГАЗ 2410-ը. կա վիրավոր (տեսանյութ)

Երեկ՝ հունվարի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:15-ի սահմաններում Բաղրամյան պողոտա-Դեմիրճյան փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ, 43-ամյա Սուրեն Արծվունիի վարած Mercedes G 550 մակնիշի 10 PD 100 համարանիշի և Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի բնակիչ, 36-ամյա Արմեն Հակոբյանի վարած ГАЗ 2410 մակնիշի 34 OR 196 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ГАЗ 2410-ի ուղևոր, վարորդի համագյուղացի, 36-ամյա Կարեն Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է՝ 24-ի վարորդը եղել է ոչ սթափ (խմածության ամենաբարձր աստիճանի), իսկ «mercedes»–ի վարորդը՝ սթափ:

Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվեցին Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը