Քաղաքական

15.01.2020 20:30


Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխվեց (տեսանյութ)

Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխվեց (տեսանյութ)

Դատախազության նախաձեռնությամբ այսօր հրավիրվել էր արտահերթ դատական նիստ՝ քննարկելու Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացման պատճառով նրա խափանման միջոցը փոխելու նպատակահարմարության հարցը:

Հունվարի 14-ին Գրիգորյանը տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք:

Բժիշկների գնահատմամբ՝ նրա առողջական վիճակը կայուն ծանր է, նա գտնվում է մշտական բժշկական հսկողության ներքո և ստանում անհրաժեշտ դեղորայքային բուժում:

Խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ դատարանը որոշեց բավարարել դատախազի միջնորդությունը՝ փոխել Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը, և որպես խափանման միջոց ընտրեց չհեռանալու մասին ստորագրությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը