Քաղաքական

16.01.2020 10:29


Ռոբերտ Քոչարյանի գործով անակնկալ է սպասվում․ «Հրապարակ»

Ռոբերտ Քոչարյանի գործով անակնկալ է սպասվում․ «Հրապարակ»

«Մեր աղբյուրն ասում է, որ Քոչարյանի գործով առաջիկայում անակնկալ է սպասվում։ Հիշենք․ ՍԴ-ն Վենետիկի հանձնաժողովին եւ ՄԻԵԴ-ին դիմել է անձեռնմխելիության եւ 300.1 հոդվածի խնդրով։ «ՄԻԵԴ-ում գործընթացը երկար է տեւում, ՀՀ դատախազությունից, փաստաբաններից պետք է կարծիքներ ստանան, նոր պատասխանեն։ Որոշումը կլինի մարտի 23-24-ի միջակայքում, ինչ վերաբերում է Վենետիկի հանձնաժողովին, ապա այն մինչեւ փետրվարի վերջ կգա»,-ասաց մեր աղբյուրը:

2 կառույցի կարծիքն էլ իրավական ուժ չունի, ի՞նչ «անակնկալի» մասին է խոսքը։ «Այո, դրանք խորհրդատվական են, սակայն որեւէ պետական մարմին, դատարան թեկուզ խորհրդատվական կարծիքի դեմ որոշում չի կայացնի, դրանք այնքան հեղինակավոր կառույցներ են, որ նրանց դեմ չեն գնա: Կարծիքներն ստանալուց հետո ՍԴ-ն պետք է որոշի՝ օրենքը (մեղադրանքը) համապատասխանո՞ւմ է ՀՀ սահմանադրությանը, թե՞ ոչ, եթե որոշում կայացրեց, որ չի համապատասխանում, մեղադրանքը պետք է կարճվի»:

Իսկ Հրայրին կձերբակալե՞ն՝ չէ որ անձեռնմխելի է։ «Իրենք արդեն մեղադրանք առաջադրելիս անցել են անձեռնմխելիության նորմի վրայով, բայց կարծում եմ՝ չեն ձերբակալի՝ միջազգային աղմուկից ելնելով»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը