Քաղաքական

16.01.2020 13:07


«Մարտի 1»-ի գործով բոլոր նյութերը Քոչարյանի փաստաբաններին տրամադրելուն դատախազությունը դեմ է

«Մարտի 1»-ի գործով բոլոր նյութերը Քոչարյանի փաստաբաններին տրամադրելուն դատախազությունը դեմ է

Դատախազությունը բողոքարկել է «Մարտի 1-ի» մայր գործով բոլոր նյութերը տրամադրելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշումը։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Հովհաննես Խուդոյանը։

Նա ասաց, որ բողոքի քննությունը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին։

Նշենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արման Հովհաննիսյանի նախագահությամբ, բավարարել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի բողոքն այն մասով, որ Խուդոյանը պահանջում էր տրամադրել «Մարտի 1-ի» մայր գործով բոլոր նյութերը։

Այս խորագրի վերջին նյութերը