Լրահոս

16.01.2020 13:25


Ծաղկաձորում՝ «Արարատ» բանկի դիմաց կայանված Nissan-ում, հրդեհ է բռնկվել. այն վերածվել է մոխրակույտի

Ծաղկաձորում՝ «Արարատ» բանկի դիմաց կայանված Nissan-ում, հրդեհ է բռնկվել. այն վերածվել է մոխրակույտի

Այսօր՝ հունվարի 16-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 03:20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկաձոր քաղաքի Մագիստրոսի փողոցում՝ «Արարատ» բանկի դիմաց, ավտոմեքենա է այրվում:

Հրշեջները մարել են նշված փողոցում կայանված Լեյլի Խաչատրյանին պատկանող Nissan Teana մակնիշի 36 QX 790 համարանիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, ինչի հետևանքով ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի, պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը