Քաղաքական

16.01.2020 15:00


«Վաղ է խոսել նման բանի մասին»․ Զ․ Մնացականյանը՝ Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին (տեսանյութ)

«Վաղ է խոսել նման բանի մասին»․ Զ․ Մնացականյանը՝ Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին (տեսանյութ)

Մեր քննարկման թեմաները բավականին լայն են․ վերաբերում են ՀՀ ազգային անվտանգության հարցերին՝ արտաքին ոլորտի մասով, ինչպես նաև այն գործունեությանը, որը մենք վարում ենք արտաքին ոլորտում։ Այս մասին այսօր՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

Անդրադառնալով տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, արտգործնախարարն ասաց․ «Մեզ համար, բնականաբար, շատ անհանգստացնող է մեր հարևան տարածաշրջանում կայունության խափանումը և այդ առումով աշխատում ենք մեր գործընկերների հետ։ Հայաստանի ազգային անվտանգության ողջ համակարգը համակարգված աշխատում է, որպեսզի մենք պատրաստ լինենք, մեր դիվանագիտական կազմը շատ ակտիվ աշխատում է բոլոր ուղղություններով։ Հույս ունենք, որ միայն խաղաղ ու բանակցային ճանապարհներով հնարավոր կլինի կայունացնել իրավիճակը և խուսափել որևէ զարգացումներից, որոնք տանում են էսկալացիայի»։

Արտգործնախարարը նաև բանակցային գործընթացի մասին խոսեց․ «Բանակցային գործընթացի 25 տարիների ընթացքում ձևավորվել են բազմաթիվ մոտեցումներ։ Գործընթացը շարունակական է։ Բանակցություններից երբեք չենք խուսափել։ Այն օրվանից, երբ կառավարությունը ստանձնեց պատասխանատվություն, որևէ պահ չի եղել, որ գործընթացը հետաձգենք կամ ձգձգենք»։

Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին Զոհրաբ Մնացականյանը նշեց․ «Վաղ է խոսել նման բանի մասին»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը՝ factor.am

Այս խորագրի վերջին նյութերը