Քաղաքական

17.01.2020 11:08


Ռազմական դոկտրինի փոփոխության իրականացման մեջ առանցքային դերակատարություն ունի իշխանության «սորոսական» հատվածը․ «Փաստ»

Ռազմական դոկտրինի փոփոխության իրականացման մեջ առանցքային դերակատարություն ունի իշխանության «սորոսական» հատվածը․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Նախորդ իշխանությունների օրոք ևս քանիցս բարձրաձայնվել է ռազմական դոկտրինի վերանայման անհրաժեշտության մասին: Թեման դարձյալ արդիական է դարձել հատկապես վերջին ամիսներին: Պետական ամենաբարձր մակարդակով, ինչպես նաև փորձագիտական շրջանակների կողմից ոչ մեկ անգամ խոսվել է ՀՀ ռազմական դոկտրինի հետ կապված հարցերի մասին, նշվել, թե այնտեղ առկա թիրախները կորցրել են իրենց արդիականությունը, իսկ ներկայիս մարտահրավերներին, ընդհանուր առմամբ, դոկտրինը մեծ հաշվով չի համապատասխանում:

Ըստ մասնագետների, մասնավորաբար, պետք է հաշվի առնել տարածաշրջանային և աշխարհաքաղաքական գործընթացները և ընդհանրապես ժամանակի հետ ի հայտ եկող տարբեր գործոնները, որոնք լուրջ մարտահրավերներ են երկրի համար: Ի դեպ, ՀՀ ռազմական դոկտրինն ընդունվել է 2007 թվականին:

«Փաստ» թերթի տեղեկություններով՝ պետական դոկտրինի փոփոխությունն իրականացնելու նախաձեռնության մեջ առանցքային դերակատարություն ունի իշխանությունների «սորոսական» հատվածը, որի ներկայացուցիչներն արդեն իսկ պետության ղեկավարությանն են ներկայացրել իրենց մոտեցումներն ու որոշ կոնցեպտուալ դրույթներ։ Չի բացառվում, որ մինչև այս տարվա վերջ դոկտրինի նոր տարբերակը Անվտանգության խորհրդում դրվի նախնական քննարկման։ Թերթի աղբյուրը փոխանցում է, լուրջ ներգրավվածություն ունեն նաև իշխանամերձ հասարակական որոշ կազմակերպություններ»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը