Լրահոս

17.01.2020 16:29


Տավուշում հեղուկ գազ տեղափոխող բեռնատարը բախվել է երկաթե արգելապատնեշին և հայտնվել ձորակում

Տավուշում հեղուկ գազ տեղափոխող բեռնատարը բախվել է երկաթե արգելապատնեշին և հայտնվել ձորակում

Այսօր՝ հունվարի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Աբովյան քաղաքի բնակիչ, 73-ամյա Ալբերտ Ս.-ն իր վարած MAN մակնիշի 36 AP 374 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան–Իջևան ավտոճանապարհի 114-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, և հայտնվել ձորակում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով տուժածներ չկան: MAN-ը տեղափոխում էր հեղուկ գազ:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը