Լրահոս

18.01.2020 10:17


Մյասնիկյան պողոտայում տուն է այրվել

Մյասնիկյան պողոտայում տուն է այրվել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը hունվարի 17-ին, ժամը 13:20-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում տուն է այրվում:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:20-ին, մարվել՝ 14:47-ին:

Այրվել են տան տանիքը (60 քմ), հյուրասենյակի և ննջասենյակի (40 քմ) գույքն՝ ամբողջությամբ, խոհանոցինը (20 քմ)՝ մասամբ:

Այս խորագրի վերջին նյութերը