Լրահոս

18.01.2020 13:01


Հրդեհ է բռնկվել Մամուլի շենքում (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Մամուլի շենքում (տեսանյութ)

Հունվարի 18-ին, ժամը 11:47-ին «911» ծառայությունահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում՝ «Մամուլի» շենքի առաջին հարկում, հրդեհ է բռնկվել:

Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, ինչպես նաև հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը:

Երևանի Արշակունյաց պողոտայում՝ Մամուլի շենքում բռնկված հրդեհի հետևանքով տուժածներ չկան: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց «Շտապ օգնություն» ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանը:

«Տուժածներ չկան, ոչ ոքի բժշկական հաստատություն տեղափոխելու կարիք չի եղել, սակայն առաջին իսկ րոպեներից մեր բժիշկները տեղում են»,-ասաց Թագուհի Ստեփանյանը:

Դեպքի վայրում աշխատող բժիշկները «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեցին, որ նույնիսկ տեղում օգնություն ցուցաբերելու անհրաժեշտություն չի եղել:

Շենքում գտնվողները տարհանվել են, տեղում աշխատում է ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, ինչպես նաև հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը:

Դեպքի վայրում հրդեհաշիջումը ղեկավարել է Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի ավագ հրահանգիչ մայոր Արթուր Մարդանյանը:

«Առաջին հարկում գտնվող հոսանքի վահանակներն են այրվել: Հոսանքազրկումը մի փոքր ուշացավ, որովհետև ամեն հարկ, կարծես, առանձին սնուցում ուներ: Ներկայում կարող եմ ասել, որ հրդեհը մեկուսացվել է, որևէ վտանգավոր բան չկա, որևէ սենյակ չի այրվել»,-նշեց Արթուր Մարդանյանը:

Այս խորագրի վերջին նյութերը