Լրահոս

20.01.2020 12:25


Արագածոտնի մարզում բախվել են Nissan Tiida-ն ու «Նիվան»․ կան վիրավորներ

Արագածոտնի մարզում բախվել են Nissan Tiida-ն ու «Նիվան»․ կան վիրավորներ

Երեկ՝ հունվարի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 26 կմ հատվածում Աշտարակ քաղաքի մուտքի մոտ բախվել են Nissan Tiida մակնիշի 36 RG 275 համարանիշի և VAZ 2121 մակնիշի 96 DV 969 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ կողմից նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը