Աշխարհ

20.01.2020 22:45


Արքայազն Հարրին «շատ է տխրել» թագավորական պարտականությունները վայր դնելու որոշման կապակցությամբ

Արքայազն Հարրին «շատ է տխրել» թագավորական պարտականությունները վայր դնելու որոշման կապակցությամբ

Բրիտանացի արքայազն Հարրին ասել Է, թե ինքը շատ տխուր Է, որ վայր Է դնում իր թագավորական պարտականությունները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես ցանկանում եմ, որ դուք ինձնից լսեք ճշմարտությունը, որը կարող եմ հայտնել ոչ որպես արքայազն կամ դուքս, այլ որպես Հարրի՝ նույն այն մարդը, որը 35 տարի հասակ Է առել ձեր աչքերի առաջ, բայց ավելի պարզորոշ հեռանկարով»,- ասել Է Հարրին Սենթեբեյլի բարեգործական հիմնադրամում ունեցած ելույթի ժամանակ:

Արքայազնն ասել Է. «Մեծ Բրիտանիան իմ տունն Է եւ այն վայրը, որը ես սիրում եմ: Դա երբեք չի փոխվի», եւ հավելել Է. «Ես շատ տխուր եմ, որ բանը հասավ դրան»:

Ինչպես հաղորդվել Է, արքայազնը եւ նրա տիկին Մեգան Մարքլը համաձայնության են հասել թագավորական ընտանիքի հետ, որ այլեւս չեն կատարի թագավորական պարտականությունները եւ զրկվում են «թագավորական մեծություն» տիտղոսից:

Ամուսինները կվերադարձնեն 2,4 միլիոն ֆունտ ստեռլինգը (3,1 միլիոն դոլարը), որը հարկատուների միջոցներից ծախսվել Է իրենց առանձնատան նորոգման համար, եւ հետագայում կհրաժարվեն պետության ֆինանսական աջակցությունից, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:

Այս խորագրի վերջին նյութերը