Քաղաքական

21.01.2020 09:37


Անասնաբուծությամբ ու մսավաճառությամբ զբաղվողների բողոքի ակցիան (տեսանյութ)

Անասնաբուծությամբ ու մսավաճառությամբ զբաղվողների բողոքի ակցիան (տեսանյութ)

Անասնաբուծությամբ զբաղվողները, որ դժգոհում են հունվարի 15-ից ուժի մեջ մտած սպանդանոցային մորթի պարտադիր պայմանից, բողոքի ակցիա են անցկացնում Արմավիրի եւ Արարատի մարզերում:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ մի քանի տասնյակ գյուղացիներ փակել են Երեան-Արարատ եւ Երեւան–Արմավիր ճանապարհները:

Բողոքի ակցիա է տեղի ունենում նաեւ Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի մոտ: Այստեղ ոստիկանական մեծ ուժեր են բերվել:

Անասնաբուծությամբ զբաղվողների դժգոհությունը կապված է իրենց սակավայրերից սպանդանոցների հեռավորության, դրանց առաջարկած գների հետ: Նրանք խնդում են, որ սպանդանոցային մորթը պարտադիր դարձնելով իրենց զրկում է եկամուտից: Նրանք վերջին օրերին բողոքի ակցիաներ էին իրականացնում կառավարության շենքի մոտ` պահանջելով հանդիպում վարչապետի հետ: Նրանց ակցիան նախօրեին ուղեկցվել էր փողոց փակելով: Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 15-ից ուժի մեջ է մտել կառավարության ընդունած որոշումը, ըստ որի` Հայաստանի ամբողջ տարածքում վաճառվող միսը պետք է ունենա սպանդանոցում մորթված լինելը հավաստող փաստաթուղթ, ինչն անվտանգության երաշխիք է։

Այս խորագրի վերջին նյութերը