Լրահոս

21.01.2020 12:50


Հենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 31-ամյակը (տեսանյութ)

Հենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 31-ամյակը (տեսանյութ)

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ, իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 31-ամյակը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Մխիթարյանը ֆուտբոլիստի կարիերան սկսել է երևանի «Փյունիկ»-ում և հաջորդաբար հանդես է եկել ուկրաինական «Մետալուրգ», «Շախտյոր», գերմանական «Բորուսիա-Դորտմունդ», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ», «Արսենալ» ակումբներում: Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Արսենալ»-ին, սակայն այս պահին նա վարձավճարով հանդես է գալիս իտալական «Ռոմա» ակումբում:

Հայաստանի ազգային հավաքականի լավագույն ռմբարկուն է, 8 անգամ դարձել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ: Մխիթարյանը ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպանն է Հայաստանում:

«Արմենպրես» լրատվական գործակալության խմբագրակազմը շնորհավորում է Մխիթարյանին և նորանոր նվաճումներ մաղթում կարիերայում:


Այս խորագրի վերջին նյութերը