Լրահոս

21.01.2020 15:05


«Հրազդան» կիրճում գտնվող «Փարվանա» ռեստորանային համալիրի տարածքում թալանել են երգչուհու Porsche Cayenne-ը

«Հրազդան» կիրճում գտնվող «Փարվանա» ռեստորանային համալիրի տարածքում թալանել են երգչուհու Porsche Cayenne-ը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունվարի 21-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։40-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին է ահազանգել Երևանի բնակիչ՝ 31-ամյա Մարգարիտա Բարխոյանը և հայտնել, որ նախորդ օրը, ժամը 19։30-ից մինչև հունվարի 21-ի ժամը 01։20-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ գողացել են Հրազդանի կիրճում գտնվող «Փարվանա» ռեստորանային համալիրի տարածքում կայանված իրեն պատկանող Porsche Cayenne մակնիշի 60 OP 009 համարանիշի ավտոմեքենայի լուսարձակները։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Մ. Բարխոյանը և իր եղբայրը՝ Վլադիմիր Բարխոյանը, երգարվեստում հայտնի են բազմաթիվ դուետներով։

Այս խորագրի վերջին նյութերը