Աշխարհ

21.01.2020 20:00


Քիմ Քարդաշյանի «Արդարադատության նախագիծ» ֆիլմի թրեյլերը հասանելի է, պրեմիերայի օրը՝ հայտնի

Քիմ Քարդաշյանի «Արդարադատության նախագիծ» ֆիլմի թրեյլերը հասանելի է, պրեմիերայի օրը՝ հայտնի

Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի «Արդարադատության նախագիծ» վավերագրական ֆիլմի թրեյլերն արդեն հասանելի է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ֆիլմը պատմում է ԱՄՆ-ի քրեական արդարադատության համակարգի բարեփոխումների, ամերիկացի բանտարկյալների մասին:

Ֆիլմի ստեղծման համար Քարդաշյանն այցելել է ԱՄՆ կալանավայրեր, ներկայացնելու մի քանի բանտարկյալների պատմությունը: Քարդաշյանը զրուցել է նաև ընկերների ու հարազատների, աշխատել ու խորհրդակցել է փաստաբանների հետ:

«Այստեղ կան պատմություններ, որոնց մասին երբեք չի խոսվել: Այս մարդիկ ցանկանում են երկրորդ հնարավորություն»,-նշում է Քիմ Քարդաշյանը:

Ֆիլմը նկարահանվել է 2019 թվականին, երբ Քիմ Քարդաշյանի օգնությամբ ներում էր շնորհվել թմրամիջոցների չարաշահման համար ցմահ ազատազրկման դատապարտված Էլիս Ջոնսոնին, սպանության համար դատապարտված Մոմոլ Սթյուարդին: Ֆիլմի տևողությունը երկու ժամ է, պրեմիերան նախատեսված է ապրիլի 5-ին:


Այս խորագրի վերջին նյութերը