Աշխարհ

21.01.2020 20:55


Կիպրոսի նախագահական. «Թուրքիան վերածվում է ծովահենային պետության»

Կիպրոսի նախագահական. «Թուրքիան վերածվում է ծովահենային պետության»

Կիպրոսը քննադատել է իր բացառիկ տնտեսական գոտում Թուրքիայի կողմից ապօրինի հորատումներ իրականացնելու նախապատրաստությունները:

Կիպրոսի նախագահականից տարածված հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Արևելյան Միջերկրականում Թուրքիան վերածվում է ծովահենային պետության: Չնայած արևելյան Միջերկրականի երկրների միջև առկա էներգետիկ փոխգործակցությանը՝ Թուրքիան, ինքնագլուխ քայլեր անելով, բռնում է միջազգային անօրինականություների ուղին»:

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ Թուրքիան անտեսում է Միջերկրական ծովում անօրինական հորատումները դադարեցնելու մասին Եվրամիության կոչը:

Նշյալ հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ Թուրքիան հայտարարել էր, որ պատրաստվում է հորատումներ իրականացնել Կիպրոսին պատկանող բացառիկ տնտեսական գոտում: Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դյոնմեզն ավելի վաղ տեղեկացրել էր, որ «Yavuz» անվամբ հորատիչ նավը տեղակայվելու է Կիպրոսում` հորատման աշխատանքներ իրականացնելու համար:

Աղբյւրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը