Քաղաքական

22.01.2020 11:12


ՀՔԾ-ն երկուշաբթի օրվանից սկսել է գաղտնալսել Հրայր Թովմասյանին․ «Հրապարակ»

ՀՔԾ-ն երկուշաբթի օրվանից սկսել է գաղտնալսել Հրայր Թովմասյանին․ «Հրապարակ»

Նախորդ շաբաթ «Հրապարակ»-ը գրել էր, որ ՀՔԾ ՀԿԳ քննիչ Ասատրյանը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Հրայր Թովմասյանի բնակարանում և հայրական տանը խուզարկություն կատարելու վերաբերյալ, որն առաջին ատյանը մերժել էր։

Երեկ թերթը տեղեկացել է, որ քննիչ Ասատրյանը դիմել է դատարան նաև Թովմասյանի հեռախոսային խոսակցությունները գաղտնալսելու և նախկին խոսակցությունների վերծանումներն առգրավելու թույլտվություն ստանալու համար։

Առաջին ատյանի դատարանը կրկին մերժել է միջնորդությունը, սակայն գլխավոր դատախազը բողոքարկել է, և վերաքննիչ դատարանի դատավոր Սևակ Համբարձումյանը բավարարել է այն։ Արդյունքում, երկուշաբթի օրվանից ՀՔԾ-ն սկսել է օրինական հիմքերով գաղտնալսել Թովմասյանի զանգերը և համապատասխան բջջային օպերատորից առգրավել է նրա նախկին հեռախոսազանգերի վերծանումները։

«Մեզ ասացին, որ դատավոր Համբարձումյանը երբևէ գործադիր իշխանության դեմ որոշում չի կայացրել, իսկ helpcourt.am դատավորների գնահատման համակարգում ամենացածր վարկանիշն ունեցող դատավորներից է»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը