Լրահոս

22.01.2020 12:40


Բախվել են 26-ամյա վարորդի BMW-ն ու 21-ամյա վարորդի Mercedes-ը. BMW-ն էլ բախվել է էլեկտրասյանը. կա վիրավոր

Բախվել են 26-ամյա վարորդի BMW-ն ու 21-ամյա վարորդի Mercedes-ը. BMW-ն էլ բախվել է էլեկտրասյանը. կա վիրավոր

Երեկ՝ հունվարի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:00-ի սահմաններում Ռուբինյանց փողոցի 2/8 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչ, 26-ամյա Ալբերտ Ա.-ի վարած BMW մակնիշի 95 ՏN 005 համարանիշի և Չարենցավանի բնակիչ, 21-ամյա Գևորգ Պ.-ի վարած Mercedes մակնիշի 35 ԼX 116 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Ալբերտ Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով էլ BMW-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը