Լրահոս

23.01.2020 14:01


Ռուսաստանցի օդաչուները վարժանքներ են անում ՀՀ երկնքում

Ռուսաստանցի օդաչուները վարժանքներ են անում ՀՀ երկնքում

Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսաստանյան ավիախմբի Մի-8ՄՏՎ ուղղաթիռների երիտասարդ անձնակազմները օրերս սկսած վարժանքներին մշակում են պարզ և բարդ պիլոտաժի հնարքներ կլիմայական բարդ պայմաններում։

Ներգրավվել է մոտ 100 զինծառայող, ավելի քան 30 միավոր տեխնիկա։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը։

Ուղղաթիռների անձնակազմերը իրականացնում են առաջադրանքներ կապված հետախուզության, օդային և ցամաքային թիրախների ճանաչման հետ, օդում ընտրում են համապատասխան ավիառումբեր և հրթիռներ, կատարում նշանառություն և էլէկտրոնակային արձակում։

Նշենք, որ երեկ երեկոյան տեղեկություններ էին տարածվում, որ Տավուշի մարզում պայթունի բարձր ձայներ են լսվել, իշխող խմբակցության անդամ, պատգամավոր Սիփան Փաշինյանը հերքել էր տարածվող տեղեկությունները և հայտնել, որ որևէ արտառոց դեպք չի գրանցվել: Այսօր էլ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը Ռուսաստանի ՊՆ այս հաղորդագրությունը տարածել է ֆեյսբուքյան իր էջում և գրել․

«Սիրելի բարեկամներ, ստորև պաշտոնական տեղեկատվություն է՝ տեղի ունեցած օդային զորավարժությունների վերաբերյալ։ Որևէ պատահար տեղի չի ունեցել»։

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը