Լրահոս

24.01.2020 18:05


Երևանում BMW X5-ը բախվել է կայանված Mercedes-ին

Երևանում BMW X5-ը բախվել է կայանված Mercedes-ին

Այսօր՝ հունվարի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։15-ի սահմաններւմ BMW X5 մակնիշի 60 VՏ 009 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ջանիբեկյան փողոցում՝ թիվ 49 տան դիմաց, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mercedes մակնիշի 36 RO 797 համարանիշի ավտոմեքենային։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը