Աշխարհ

25.01.2020 16:35


Մարադոնան հրաժարվել է գլխավորել Վենեսուելայի հավաքականը

Մարադոնան հրաժարվել է գլխավորել Վենեսուելայի հավաքականը

Արգենտինական ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնան հրաժարվել է գլխավորել Վենեսուելայի հավաքականը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Clarin-ն: Մարադոնային այդ պաշտոնին առաջարկել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն: Արգենտինացին այժմ մարզում է հայրենի երկրի «Հիմանասիա և Էսգրիմա» ակումբում:

Մարադոնան արգենտինական ակումբի մարզիչ դարձել է 2019 թվականին, այժմ «Հիմանասիա և Էսգրիմա»-ն մրցաշարային աղյուսակում 20-րդն է:

Այս խորագրի վերջին նյութերը