Լրահոս

29.01.2020 12:37


Հայտնաբերվել են ատրճանակից ու ինքնաձիգից արձակված մեծ թվով պարկուճներ, գնդակ, չկրակված փամփուշտներ եւ ատրճանակ

Հայտնաբերվել են ատրճանակից ու ինքնաձիգից արձակված մեծ թվով պարկուճներ, գնդակ, չկրակված փամփուշտներ եւ ատրճանակ

Երեկ՝ հունվարի 28-ին, կրակոցներ են հնչել Երեւանում: Ժամը 22:00-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Վանցյան 7/7 հասցեի դիմաց կրակոցներ են հնչել:

Ոստիկանները մարտադաշտ հիշեցնող վայրում հայտնաբերել են ատրճանակից եւ ինքաձիգից կրակված պարկուճներ, գնդակ, եւ չկրակված փամփուշտներ:

Հայտնաբերվել է նաեւ ատրճանակ: Դեպքի վայրում հայտնաբերվել է նաեւ Opel մակնիշի 88 UF 808 համարանիշի ավտոմեքենա, իսկ կրակոցների արդյունքում վնասվել է նաեւ ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Gazel մակնիշի ավտոմեքենա:

Այս պահին ոստիկանությունը պարզում է, արդյոք կրակոցների հետեւանքով տուժածներ կան, թե ոչ:

Մի քանի օպերատիվ խմբեր էլ մեկնել են հիվանդանոցներ, պարզելու համար վիրավորներ հիվանդանոցներ տեղափոխվել են թե ոչ:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը