Լրահոս

29.01.2020 12:55


Գեղարքունիքի մարզում Mercedes-ը բախվել է քարերին ու ծառերին և կողաշրջված վիճակում հայտնվել ձորակում. կա զոհ և վիրավորներ

Գեղարքունիքի մարզում Mercedes-ը բախվել է քարերին ու ծառերին և կողաշրջված վիճակում հայտնվել ձորակում. կա զոհ և վիրավորներ

Այսօր՝ հունվարի 29-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։50-ի սահմաններում Mercedes մակնիշի 34 ZL 325 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 37 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին ու քարերին և կողաշրջված վիճակում հայտնվել ձորակում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի, որը 3 տարեկան տղա է, տեղուն մահացել է, իսկ 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը