Աշխարհ

29.01.2020 18:57


Apple-ը հաշվետվություն է ներկայացրել ռեկորդային հասույթի և զուտ շահույթի մասին

Apple-ը հաշվետվություն է ներկայացրել ռեկորդային հասույթի և զուտ շահույթի մասին

Apple-ի եռամսյակային հասույթն ավելացել Է 9 տոկոսով՝ հասնելով ամերիկյան այս ընկերության պատմության մեջ ամենաբարձր ցուցանիշին՝ 91,8 մլրդ դոլարի: Համապատասխան տեղեկատվությունը ներկայացված Է Քուփերթինոյից (Կալիֆոռնիայի նահանգ) ընկերության հաշվետվության մեջ, որը հրապարակվել Է հունվարի 28-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հաշվետու ժամանակաշրջանը 2020 ֆինանսական տարվա առաջին եռամսյակն Է, որը լրացել Է 2019 թվականի դեկտեմբերի 28-ին: «Մենք հիացմունքով զեկուցում ենք եռամսյակային ամենամեծ հասույթի մասին, որի ձեռքբերմանը նպաստել Է iPhone 11 եւ iPhone 11 Pro մոդելների մեր սմարթֆոնների, ինչպես նաեւ ծառայությունների ու աքսեսուարների պահանջարկի հզոր աճը»,- նշել Է ընկերության ղեկավար Թիմ Քուկը:

Եռամսյակի ընթացքում զուտ շահույթը կազմել Է 22,2 մլրդ դոլար՝ նույնպես հասնելով ընկերության պատմության մեջ ամենաբարձր ցուցանիշին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը