Աշխարհ

30.01.2020 19:45


Facebook-ն ավելի քան 500 մլն դոլար կվճարի դեմքերի ճանաչման հայցի պատճառով

Facebook-ն ավելի քան 500 մլն դոլար կվճարի դեմքերի ճանաչման հայցի պատճառով

Միացյալ Նահանգների Facebook ընկերությունը 550 միլիոն դոլար կվճարի դեմքերի ճանաչման տեխնոլոգիայի օգտագործման կապակցությամբ Իլինոյսի նահանգի բնակիչների կոլեկտիվ հայցի կարգավորման համար: Այդ մասին հայտնել Է New York Times թերթը՝ վկայակոչելով ընկերության հայտարարությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ հաղորդվել Էր, որ Facebook-ը սոցիալական ցանցում այլեւս ավտոմատ չի օգտագործի դեմքերի ճանաչման տեխնոլոգիան:

Facebook-ի ֆինանսական տնօրեն Դեւիդ Վեներն ընդգծել Է, որ ընկերությունը «որոշել Է կարգավորման հասնել ի շահ հանրակցության եւ իր բաժնետերերի»: 2015 թվականին Իլինոյսի նահանգի բնակիչները կոլեկտիվ հայց Էին հարուցել Facebook-ի դեմ՝ ընկերությանը մեղադրելով օրենքի խախտման մեջ կենսաչափական տվյալների հավաքման համար դեմքերի ճանաչման տեխնոլոգիայի օգտագործման պատճառով, հաղորդել Է ՌԻԱ Նվոստին:

Այս խորագրի վերջին նյութերը