Քաղաքական

31.01.2020 21:13


Աննա Նաղդալյանը մեկնաբանել է «Արցախի ընտրյալ ներկայացուցիչներ» արտահայտությունը

Աննա Նաղդալյանը մեկնաբանել է «Արցախի ընտրյալ ներկայացուցիչներ» արտահայտությունը

ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի պատասխանը «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողի հարցին

-Տիկին Նաղդալյան, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ Ձեր մեկնաբանության մեջ նշել եք, որ նախարար Մնացականյանը շեշտել է խաղաղ գործընթացում Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչների ներգրավման անհրաժեշտությունը: Կարո՞ղ եք պարզաբանել՝ ինչ է նշանակում Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչներ սահմանումը:

-Արցախի ընտրյալ ներկայացուցիչներ արտահայտությունը միջազգայնորեն ընդունված տերմինոլոգիա է դեռևս 1992 թվականից: Այդ անվամբ Արցախի իշխանությունները մասնակցել են խաղաղ գործընթացին սկսած 1992 թվականից: Այդ սահմանմանն ընդդիմանում են Ադրբեջանի իշխանությունները, որոնք հետևողականորեն հանդես են գալիս Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի սահմանափակման և Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչների՝ իշխանությունների մասնակցության դեմ:

Այս խորագրի վերջին նյութերը