Աշխարհ

04.02.2020 13:29


Ողբերգական դեպք Վրաստանում․ հրդեհի զոհ են դարձել չորս երեխա և երկու կին

Ողբերգական դեպք Վրաստանում․ հրդեհի զոհ են դարձել չորս երեխա և երկու կին

Վրաստանի Բաղդաթի քաղաքում հրդեհի հետևանքով 6 մարդ է մահացել: Վրաստանի Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տվյալներով մահացել է մայրը, նրա անչափահաս 4 երեխաները և ընտանիքի բարեկամ մի կին:

Փայտե երկհարկանի տանը բռնկված հրդեհի պատճառը դեռ անհայտ է: Տունն ամբողջությամբ այրվել է:

Առկա տեղեկատվության համաձայն՝ ընտանիքը սեփական կամքով է բնակվել այդ տանը, քանի որ անդամները եղել են սոցիալապես անապահով:

Տեղում աշխատել է 25 հրշեջ փրկարար:

Դեպքի առնչությամբ ՆԳ նախարարությունը սկսել է հետաքննություն 187-րդ հոդվածի 4-րդ մասով:

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը