Աշխարհ

04.02.2020 13:40


Բելգիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը

Բելգիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը

Բելգիայում գրանցվել Է կորոնավիրուսով վարակվելու երկրում առաջին դեպքը. այն ախտորոշել են Չինաստանից հայրենադարձի մոտ, որը կարանտինի մեջ Է գտնվում զինվորական հոսպիտալում: Այդ մասին փետրվարի 4-ին հայտնել Է Բելգիայի առողջապահության նախարարությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ինը մարդ, որոնք փետրվարի 2-ին ժամանել Էին Չինաստանից (ֆրանսիական ինքնաթիռով, որը տարհանել Էր ԵՄ-ի քաղաքացիներին), մանրազնին հետազոտություն են անցել Նեդեր-Օվեր-Հեմբեքի զինվորական հոսպիտալում: Թեստերը կորոնավիրուսով վարակում են հայտնաբերել նրանցից մեկի մոտ»,-ասված Է Բելգիայի առողջապահության նախարարության տեղեկատվական կենտրոնի հաղորդագրության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը