Քաղաքական

05.02.2020 18:25


Զուրաբյանը՝ Տեր-Պետրոսյանի անունից գոհունակություն է հայտնել վարչապետ Փաշինյանին

Զուրաբյանը՝ Տեր-Պետրոսյանի անունից գոհունակություն է հայտնել վարչապետ Փաշինյանին

Քիչ առաջ ArmLur.am-ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը դուրս գալիս Կառավարության շենքից: Թե ում հետ էր հանդիպել Զուրաբյանը, և ինչ են քննարկել, դեռևս հայտնի չէ: Զուրաբյանը հրաժարվել է մեկնաբանություն տալ լրատվամիջոցին։

Politik.am-ի կառավարության աղյուրները տեղեկացնում են, որ Զուրաբյանը գնացել է վարչապետ Փաշինյանի աշխատակազմ և Լևոն Տեր-Պետրոսյանի անունից շնորհակալություն հայտնել Սահմանադրական բարեփոխումների նախագիծը ԱԺ ներկայացնելու համար։ Լևոն Զուրաբյանը, ըստ մեր աղբյուրի նախկին նախագահ Տեր-Պետրոսյանի անունից բարձր է գնահատել կառավարության վճռականությունը։

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ է ներկայացվել օրենքի մի նախագիծ, որով պատրաստվում են դադարեցնել ՍԴ բոլոր դատավորների լիազորությունները, բացի Վահե Գրիգորյանի և Արման Դիլանյանի լիազարություններից։ Վահե Գրիգորյանը հանդիսանում է Լևոն Տեր-Պետրոսյանի թիմակից և ՍԴ նախագահի պաշտոնը հենց նրա համար է նախատեսված։

Այս խորագրի վերջին նյութերը