Աշխարհ

06.02.2020 10:50


Սիրիայում հայ զինվոր է զոհվել

Սիրիայում հայ զինվոր է զոհվել

Իդլիբ նահանգի մոտակայքում Սիրիայի բանակի և ահաբեկիչների միջև ընթացող մարտերի ժամանակ հայ զինվոր է զոհվել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթը:

Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 5-ին, զոհվածը 1988 թվականին ծնված Ժան Գաթանճեանն է:

Պարբերականը տեղեկացնում է, որ զինվորի հուղարկավորությունը տեղի կունենա փետրվարի 6-ին Հալեպի հայ կաթողիկե Ս. Խաչ եկեղեցում:

Այս խորագրի վերջին նյութերը