Աշխարհ

06.02.2020 21:45


Չավուշօղլու. «Շարունակելու եմ աշխատել ոչ միայն Թուրքիայի, այլև Ադրբեջանի համար»

Չավուշօղլու. «Շարունակելու եմ աշխատել ոչ միայն Թուրքիայի, այլև Ադրբեջանի համար»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին պարգևատրել է «Բարեկամության» մեդալով:

Մեդալը հանձնելիս Ալիևը նշել է, որ Չավուշօղլուն միշտ աջակցել և պաշտպանել է Ադրբեջանին: Նա բարձր է գնահատել Չավուշօղլուի անձնական դերակատարումը Թուրքիայի՝ աշխարհի մակարդակով ուժային կենտրոն դառնալու հարցում:

Չավուշօղլուն էլ պարգևն ընդունելիս նշել է. «Ինձ համար ամենաբարձր պարգևն այն է, որ մեր դրոշները ծածանվեն աշխարհում: Շարունակելու եմ աշխատել ոչ միայն Թուրքիայի, այլև Ադրբեջանի համար»:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը