Քաղաքական

06.02.2020 17:27


Իմքայլական Հովհաննես Հովհաննիսյանը Ռոբերտ Քոչարյանին կալանք տված դատավորին համարում է՝ «․․․կամակատար ոչխար․․»

Իմքայլական Հովհաննես Հովհաննիսյանը Ռոբերտ Քոչարյանին կալանք տված դատավորին համարում է՝ «․․․կամակատար ոչխար․․»

Իշխանությունները շատ են խոսում դատական իշխանության ցածր վարկանիշից և պնդում են, որ ժողովուրդը այս ոլորտում կտրուկ փոփոխություններ է ցանկանում։

Իշխանության տարբեր ներկայացուցիչներ պնդում են, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորման որոշում կայացրած կամ նրա կալանքը երկարաձգած դատավորները անկախ ու հեղինակավոր դատավորներ են, իսկ հակառակ որոշումներ կայացնող դատավորները սրիկաներ են ու ծառայում են նախկիններին։

Եկեք մեկ օրինակով տեսնենք, թե ինչպիսի՞ դատավորների են այսօրվա իշխանությունները համարում անաչառ և այսօրվա Հայաստանի պատկերացումներին համապատսխան։

Դատավոր Արմեն Դանիելյանը, որը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորման որոշում է կայացրել, այսօր համարվում է իշխանությունների պատկերացումներին համապատասխան դատավոր։ Նկատենք, որ Արմեն Դանիելյանը այն դատավորն է, որին տարիներ առաջ այսօրվա իշխանական թիմի պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը համարել է «․․․կամակատար ոչխար․․»։ Սրա մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

Ստացվում է իշխանությունների համար դատավորը «․․․կամակատար ոչխարից․․» կարող է դառնալ անաչառ և սկզբունքային դատավոր, եթե միայն ի վնաս Քոչարյանի որոշում կայացնի։ Մնացյալ մասերով դատավորի վարքագիծն ու անցյալը կարևոր չէ՝ այսօրվա իշխանությունների համար։

Աղբյուրը՝ politik.am

Այս խորագրի վերջին նյութերը