Քաղաքական

07.02.2020 13:57


Վիկտոր Սողոմոնյանն աշխատանքի է անցել RT-ում

Վիկտոր Սողոմոնյանն աշխատանքի է անցել RT-ում

Քաղաքական գիտությունների դոկտոր, Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (МГИМО) միջազգային ժուռնալիստիկայի լրագրության ամբիոնի պրոֆեսոր Վիկտոր Սողոմոնյանը կհամագործակցի ռուսական RT միջազգային հեռուստաալիքի հետ։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը:

Սողոմոնյանը ժամանակին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի քարտուղարն էր, այժմ ղեկավարում է նրա գրասենյակը։

Նա բազմաթիվ գիտական մենագրություններ ու ժամանակակից պոպուլիզիմի ֆենոմենին նվիրված հոդվածներ է գրել։ 2009 թ–ին տպագրվել է նրա «Նախագահի մամուլի քարտուղարը» գիրքը։

RT-ի աղբյուրը հայտնում է, որ Սողոմոնյանը կներգրավվի վերլուծական կոնտենտի աշխատանքներին: Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում Սողոմոնյանը հաստատեց համագործակցության մասին տեղեկությունը, սակայն հրաժարվեց մանրամասներ հայտնել։

Այս խորագրի վերջին նյութերը