Աշխարհ

07.02.2020 16:25


Աղվեսը հայտնվել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանում և քաոս առաջացրել

Աղվեսը հայտնվել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանում և քաոս առաջացրել

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի շենք Է սողոսկել մի աղվես, որն այնտեղ կարճ ժամանակով քաոս Է առաջացրել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Guardian-ը:

Հայտնի Է, որ կենդանին չորրորդ հարկ հասել Է շարժասանդուղքով: Դրանից հետո ոստիկանները բռնել են նրան՝ փակելով խորը արկղի մեջ: Այնուհետեւ նրան պատգարակներով հանել են փողոց, որտեղ Էլ աղվեսին բաց են թողել:

Քաղաքական գործիչներն ու պետական ծառայողներն իրենց տարակուսանքն են հայտնել այդ Էպիզոդի առնչությամբ: Ոմանք նշել են, որ թեեւ զանազան տարօրինակություններ են տեսել խորհրդարանում, բայց նման միջադեպը, միեւնույն Է, զարմանք Է առաջացնում: Մասնավորապես, հասկանալի չԷ, թե կենդանին ինչպես Է հայտնվել այնտեղ:

Այս խորագրի վերջին նյութերը