Աշխարհ

07.02.2020 20:47


Քանի՞ ռուս զբոսաշրջիկ է մահացել Թուրքիայում 2019-ին

Քանի՞ ռուս զբոսաշրջիկ է մահացել Թուրքիայում 2019-ին

Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Երհովը հայտնել է, որ 2019-ին Թուրքիայի միջերկրածովյան հանգստավայրերում մահացել է 154 ռուս զբոսաշրջիկ։ Եվս 31-ը մահացել է Ստամբուլում։

Ըստ դեսպանի՝ մահացության պատճառներից են ճանապարհատրանսպորտային վթարները, ջրախեղդ լինելու դեպքերը, դժբախտ պատահարները և այլն։ Այնուամենայնիվ, ըստ դեսպանի, մահացության հիմնական պատճառը մարդկանց խրոնիկ հիվանդություններն են։

Երխովն ընդգծել է, որ չնայած այդ ամենին՝ Թուրքիա մեկնող ռուս զբոսաշրջիկների թիվը շարունակում է աճել։ Եթե 2018-ին Թուրքիա էր մեկնել 8 մլն ռուս զբոսաշրջիկ, ապա 2019-ին այդ թիվը հասել է 7 միլիոնի:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը