Աշխարհ

07.02.2020 22:10


Չինաստանում կորոնավիրուսից բուժել են ամենատարեց հիվանդին

Չինաստանում կորոնավիրուսից բուժել են ամենատարեց հիվանդին

Չինացի բժիշկները 2019-nCoV կորոնավիրուսից բուժել են Հուբեյի նահանգի 91-ամյա մի բնակչին, որն ամենատարեցն Էր երկրում վարաակվածների թվում: Այդ մասին փետրվարի 7-ին հայտնել Է «Սինհուա» գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես շատ ուրախ եմ, որ ինձ բուժեցին,-ասել Է Վան ազգանունով պացիենտը:- Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բժիշկներին նրանց աշխատանքի համար, ինչպես նաեւ բոլոր մակարդակների կազմակերպություններին՝ հոգատարության եւ աջակցության համար»:

Նշվում Է, որ 91-ամյա տղամարդը հոսպիտալացվել Էր հունվարի 23-ին Իչան քաղաքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը