Աշխարհ

08.02.2020 10:23


Հենրիխ Մխիթարյանը գեղեցիկ գոլ է խփել գլխով (տեսանյութ)

Հենրիխ Մխիթարյանը գեղեցիկ գոլ է խփել գլխով (տեսանյութ)

Վնասվածքից հետո խաղադաշտ վերադարձած Հենրիխ Մխիթարյանն իր հմտությունները ցույց տվեց «Ռոմայի» կազմում, թեև նրա գոլը չփրկեց պարտությունից։

Իտալիայի Ա սերիայի 23-րդ տուրի շրջանակում «Ռոմա»–«Բոլոնիա» հանդիպման ժամանակ Հենրիխ Մխիթարյանը գոլի հեղինակ դարձավ։

Խաղի ընթացքում առաջին գոլը խփեց «Բոլոնիան», հետո հաշիվը հավասարվեց, քանի որ «Բոլոնիայի» ֆուտբոլիստ Ստեֆանո Դենսվիլին ինքնագոլ գրանցեց։ Դրան հաջորդեց «Բոլոնիայի» ֆուտբոլիստ Մուսա Բարոուի դուբլը։

Մխիթարյանը գլխի գեղեցիկ հարվածով գոլ խփեց երկրորդ խաղակեսում։

«Ռոման» սեփական հարկի տակ պարտվեց 2-3 հաշվով։

Հիշեցնենք` հունվարի 9-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի հավաքականի ու իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հունվարի 5-ին կայացած «Ռոմա»–«Տորինո» խաղի ժամանակ ձախ ազդրի մկանային վնասվածք է ստացել և անորոշ ժամանակով դուրս մնացել շարքից։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը