Աշխարհ

10.02.2020 15:27


Տայվանում կորոնավիրուսի կանխարգելման համար ֆիլմերից սկսել են կտրել համբույրի տեսարանները

Տայվանում կորոնավիրուսի կանխարգելման համար ֆիլմերից սկսել են կտրել համբույրի տեսարանները

Տայվանում հեռուստասերիալներից եւ ֆիլմերից սկսել են կտրել-հանել համբույրների եւ այլ ինտիմ պահերի տեսարանները՝ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարելու համար, ինչպես նաեւ սահմանափակել այդ Էպիզոդները նկարահանումների ժամանակ: Այդ մասին գրել Է Straits Times-ը՝ վկայակոչելով չինալեզու United Daily News-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Չինաստանում հեռուստասերիալների նկարահանումները դադարեցված են նոր կորոնավիրուսի բռնկման պատճառով, պնդում Է հրատարակությունը: Տայվանում դրանք շարունակվում են, բայց սահմանափակումներով, ինչպես անմիջականորեն նկարահանումների ընթացքում, այնպես Էլ արդեն եթերում ցուցադրելիս: Այսպես Formosa TV ընկերության Golden City («Ոսկե քաղաք») սերիալում հերոսների համբույրի տեսարանը կրճատվել Է մինչեւ մի ակնթարթից Էլ պակաս՝ թեեւ բնօրինակում համբույրը պետք Է ավելի երկար տեւեր, իսկ դերասանները պետք Է սեփական հույզերի դեմ պայքար ցուցադրեին, գրում Է թերթը:

Տեղական Eastern Broadcasting Company հեռուստաընկերությունը, որը նկարահանում Է Sweet Family («Սիրելի ընտանիք») սերիալը, հայտարարել Է, որ կխուսափի մարդաշատ վայրերում նկարահանումներից, կբացառի բացահայտ ինտիմ տեսարանները եւ արդեն դիմակներ Է պատրաստել նկարահանող խմբերի համար, որոնք դրանք կկրեն աշխատանքի ժամանակ:

Singapore՚s Mediacorp կորպորացիան հայտնել Է, որ աշխատանքի ընթացքում կհետեւի առողջապահության նախարարության հանձնարարականներին, բայց մրսած դերասաններին չի հարկադրի համբուրվել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Այս խորագրի վերջին նյութերը