Աշխարհ

11.02.2020 11:45


«Օսկար»-ը նոր հակառեկորդ Է սահմանել դիտումների ցուցանիշով

«Օսկար»-ը նոր հակառեկորդ Է սահմանել դիտումների ցուցանիշով

Ռեկորդային փոքր թվով հեռուստադիտողներ են փետրվարի 9-ին դիտել Կինոարվեստների ամերիկյան ակադեմիայի «Օսկար» մրցանակի հանձնման 92-րդ արարողության հեռարձակումը հոլիվուդյան Dolby թատրոնից: Համապատասխան տվյալները փետրվարի 10-ին հրապարակել Է Nielsen հետազոտական ընկերությունը ABC հեռուստաընկերության պատվերով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նրա մասնագետների հաշվարկների համաձայն՝ այս անգամ մրցանակաբաշխությունը, որն արդեն երկրորդ տարին անընդմեջ անցկացվել Է առանց պաշտոնական հաղորդավարի, դիտել Է ընդամենը 23.6 մլն մարդ: Հեռուստատեսային վարկանիշների նախորդ հակառեկորդը սահմանվել Էր 2018 թվականին, երբ կինոաշխարհի գլխավոր ամենամյա իրադարձության հանդիսականների հաշվիչը կանգ Էր առել 26,5 միլիոնի նշագծին:

«Օսկար»-ի հանձնման արարողության հեռուստադիտողների թվի նվազման հնգամյա միտումը, թվում Էր, ընդհատվեց անցյալ տարի, երբ այն դիտեց 29,6 մլն մարդ, սակայն ընթացիկ տարին ամենացածր ռեյտինգով նշանավորվեց նման արդյունքների ամփոփման ողջ պատմության ընթացքում: Վերջին 20 տարվա ընթացքում հեռուստադիտողների թվով ամենահաջողը եղել Է Կինոարվեստների ամերիկյան ակադեմիայի կողմից մրցանակի հանձնման 2014 թվականի արարողությունը: Այդ տարի այն դիտել Է 43,7 մլն մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը