Աշխարհ

13.02.2020 10:45


Ճապոնիայում ևս 44 մարդ է կորոնավիրուսով վարակվել Diamond Princess ճամփորդանավում

Ճապոնիայում ևս 44 մարդ է կորոնավիրուսով վարակվել Diamond Princess ճամփորդանավում

Ճապոնիայում Diamond Princess ճամփորդանավում նոր կորոնավիրուսով ախտահարվածների թիվն ավելացել Է 44 դեպքով՝ մինչեւ 218, իշխանությունները որոշում են ընդունել մինչեւ կարանտինի ժամկետի լրանալը նավից իջեցնել տարեցներին: Այդ մասին փետրվարի 13-ին կայացած մամուլի ասուլիսում հայտնել Է երկրի առողջապահության, աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարար Կացունոբու Կատոն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նրա խոսքով՝ նոր վարակվածների թվում են Diamond Princess-ի 43 ուղեւոր եւ անձնակազմի մեկ անդամ: Ընդհանուր առմամբ նավում վարակվել Է 218 մարդ: Կարանտինը, որը սահմանվել Է նոր կորոնավիրուսով ուղեւորների եւ անձնակազմի մի մասի վարակման պատճառով, լրանում Է փետրվարի 19-ին, եթե լրացուցիչ չերկարաձգվի: Ընդամենը Diamond Princess-ում գտնվում Է շուրջ 3,6 հազար մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Այս խորագրի վերջին նյութերը