Աշխարհ

13.02.2020 19:51


Ռուսական դեսանտային ռազմանավը Դարդանելի նեղուցով մուտք է գործել Միջերկրական ծով

Ռուսական դեսանտային ռազմանավը Դարդանելի նեղուցով մուտք է գործել Միջերկրական ծով

Թուրքական աղբյուրի փոխանցմամբ` ռուսական «Ցեզար Կունիկով» դեսանտային մեծ նավը, անցնելով Դարդանելի նեղուցը, մուտք է գործել Միջերկրական ծով:

Նշվում է, որ 112մ երկարություն ունեցող այդ ռազմանավը Թուրքիայի ժամանակով ժամը 09:00-ին Մարմարա ծովից շարժվել է դեպի Դարդանելի նեղուց:

Աղբյուրը տեղեկացնում է, որ ռազմանավին ուղեկցել է Թուրքիայի առափնյա անվտանգությանը պատկանող նավակներից մեկը: Ռուսական ռազմանավում նկատվել են փրկարարական բաճկոններով զինծառայողներ:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը