Աշխարհ

17.02.2020 13:20


«Ներիր, սիրելի Ջիգչկա». Ջիգարխանյանի նախկին կինը հրապարակավ ներողություն է խնդրել

«Ներիր, սիրելի Ջիգչկա». Ջիգարխանյանի նախկին կինը հրապարակավ ներողություն է խնդրել

Դաշնակահարուհին խոստովանել է, որ ամեն ինչ արել է Ջիգարխանյանի ուշադրությանը արժանանալու համար` նշելով, որ մինչ օրս սիրում է նրան ու ցավում է կատարվածի համար։

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, դերասան Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայան առաջին անգամ հրապարակային ներողություն է խնդրել նախկին ամուսնուց` խոստովանելով, որ տեղ չի թողել այդ ամենը Ջիգարխանյանի աչքերին նայելով ասելու համար։

Դաշնակահարուհին ռուսական հեռուստաալիքներից մեկին հարցազրույց է տվել ու պատմել իր և դերասանի ծանոթություն ու հարաբերությունների պատմությունը։

Նա անկեղծացել է և խոստովանել, որ ամուսնությունից անմիջապես հետո հասկացել է, որ իր ընտրյալը երիտասարդ արքայազն չէ, իսկ ստեղծել կայուն ընտանիք, 40 տարի իրենից մեծ տղամարդու հետ, այդպես էլ չի ստացվել։

«Կարծում եմ, որ մեր հարաբերությունների վատացման գլխավոր պատճառներից մեկը տարիքային տարբերությունն էր, ինչը շատ կարևոր է: Մեզ չհաջողվեց ստեղծել լիարժեք ընտանիք։ Ողբերգությունը տարիքային տարբերության մեջ էր»,-ասել է Վիտալինա Ռոմանովսկայան։

Նա նշել է, որ իրենց հարաբերությունները սկսել են զարգանալ, երբ դերասանը դեռ չէր ամուսնալուծվել նախկին կնոջից՝ Տատյանա Վլասովայից:

Ռոմանովսկայան խոստովանել է, որ ցանկացել է երեխա ունենալ Ջիգարխանյանից` հույսը դնելով ժամանակակից բժշկության վրա:

Առաջին անգամ դաշնակահարուհին բարձրաձայնել է, որ շատ սխալներ է թույլ տվել ու չնայած դրան, մինչ օրս սիրում է Ջիգարխանյանին ու ցավում է կատարվածի համար։

Ըստ նրա ամենամեծ սխալը եղել է Ջիգարխանյանի ստեղծած դրամատիկական թատրոնի տնօրենի պաշտոնը ստանձնելը։

«Թատրոնը ղեկավարելու փոխարեն, ավելի լավ կլիներ ուշադիր լինեի նրան և նրա շրջապատին»,- նշել է նա։

Նշենք, որ գրեթե 3 տարի Վիտալինան պայքարեց ամուսնու ունեցվածքի, փողերի, կտակի համար և կորցրեց ամենաթանկը՝ սիրած մարդու հարգանքը։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը