Աշխարհ

17.02.2020 20:50


Թուրքիայում նվազել է իրենց երջանիկ համարող քաղաքացիների թիվը

Թուրքիայում նվազել է իրենց երջանիկ համարող քաղաքացիների թիվը

Թուրքիայում նախորդ տարվա համեմատ նվազել է իրենց երջանիկ համարող քաղաքացիների թիվը։ Եթե 2018թ․ անցկացված հարցումների ժամանակ իրեն երջանիկ էր համարել հարցվածների 53․4 տոկոսը, ապա 2019թ․ այդ ցուցանիշը կազմել է 52․4 տոկոս։

2018թ-ին իրեն դժբախտ էր համարել հարցվածների 12․1 տոկոսը, իսկ 2019թ․ հարցումների ժամանակ՝ 13․1 տոկոսը։

Ընդ որում՝ 2019թ․ հարցումների ժամանակ ամուսնացած քաղաքացիներն ավելի հաճախ են հայտարարել, որ երջանիկ են (հարցվածների 55․6 տոկոսը), քան չամուսնացածները (45․1 տոկոսը)։

Ուշագրավ է նաև, որ ամենից շատ իրենց երջանիկ են համարել կրթության ավելի ցածր մակարդակ ունեցողները։ Այսպես, իրեն երջանիկ է համարել թերի միջնակագ կրթությամբ քաղաքացիների 54․4 տոկոսը, բարձրագույն կրթությամբ քաղաքացիների 52․3 տոկոսը, միջնակարգ կրթությամբ քաղաքացինեերի 51․8 տոկոսը։

Հարցվածների 69․9 տոկոսը երջանկության կարևոր պայման է համարել առողջությունը, 14․3 տոկոսը՝ սերը, 9․2 տոկոսը՝ հաջողությունը, 4․2 տոկոսը՝ փողը, 2․1 տոկոսը՝ աշխատանքը։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը