Աշխարհ

17.02.2020 21:23


Թուրքիայում պղծել են ռուսների գերեզմանները

Թուրքիայում պղծել են ռուսների գերեզմանները

Թուրքիայի Անկարա քաղաքացի Օրթաքյոյ գերեզմանատանը մի խումբ դեռահասները պղծել են ռուսների գերեզմանները։ Նրանք կոտրել են մի քանի տապանաքարեր, որոնց վրա գրված են եղել հանգուցյալ ռուսների անունները։ Հիշյալ գերեզմանատանն ամփոփված է 72 աճյուն։

Գերեզմանատան անվտանգության աշխատակիցները հայտնաբերել և բերման են ենթարկել գերեզմանատունը պղծած անձանց, որոնք պարզվել է դեռահասներ են: Որոշ ժամանակ անց թուրքական ոստիկանությունը նրանց ազատ է արձակել։ Մեղավորներին պարտավորեցրել են փոխհատուցել պատճառած նյութական վնասը։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը