Աշխարհ

18.02.2020 11:48


Տասը մարդ է տուժել Բաքվի խոշորագույն առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհից

Տասը մարդ է տուժել Բաքվի խոշորագույն առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհից

Տասը մարդ Է տուժել Բաքվի խոշորագույն առեւտրի կենտրոնում՝ «Սադարակ»-ում, տեղի ունեցած հրդեհից, որն արդեն մարվել Է:

«Առեւտրի կենտրոնում հրդեհը մարվել Է հրշեջ պահպանության պետական ծառայության եւ Հատուկ ռիսկի փրկարար ծառայության ուժերով»,- ասված Է հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Երկրի բժշկական տարածքային ստորաբաժանումների կառավարման միավորման տվյալներով՝ հրդեհից տուժել Է 10 մարդ: «Նրանցից ութին օգնություն Է ցուցաբերվել տեղում, գլխի վնասվածք ստացած մի մարդ հոսպիտալացվել Է»,- ՏԱՍՍ-ին հայտնել են գերատեսչությունում:

Բաքվի արվարձանի «Սադարակ» առեւտրի կենտրոնում հրդեհն սկսվել Է փետրվարի 18-ի վաղ առավոտյան: Առեւտրի կենտրոնի տարածքը կազմում Է մոտավորապես 100 հեկտար:

Այն ներառում Է մանրածախ ու մեծածախ առեւտրի մեծ թվով օբյեկտներ, գյուղատնտեսական արտադրանքի շուկա:

Այս խորագրի վերջին նյութերը