Քաղաքական

18.02.2020 18:47


276.000 դոլար պարգևավճար «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ում՝ Փաշինյանի օրոք

276.000 դոլար պարգևավճար «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ում՝ Փաշինյանի օրոք

yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի եվ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանի անունով՝ խնդրելով տեղեկություններ այն մասին, թե որքա՞ն է կազմել իր ղեկավարած հիմնարկի աշխատակիցներին վճարված պարգևավճարների չափը՝ 09.05.2018 թվականից մինչև 31.01.2020 թվականը, այն է՝ Փաշինյանի իշխանության օրոք:

Ստացված գրավոր պատասխանից (կցվում է) տեղեկանում ենք, որ Փաշինյանի օրոք ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի եվ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներին վճարված պարգևավճարների ընդհանուր չափը կազմել է 131.602.325 դրամ (շուրջ 276 հազար դոլար):

Հիշեցնենք՝ վերոնշյալ հիմնարկը հասարակությանը հայտնի է «Ֆեյքերի ՊՈԱԿ» կամ «Ֆեյքերի ֆաբրիկա» անունով, և, ըստ շրջանառվող տեղեկությունների, այս ՊՈԱԿ-ը պետական բյուջեի հաշվին ֆեյսբուքյան տիրույթում պահում է մեծաքանակ կեղծ օգտատերեր և վերջիններիս ռեսուրսն օգտագործում ինչպես իշխանական քարոզչության և Փաշինյանին սատարելու, այնպես էլ ընդդիմադիր շրջանակների վրա այս կամ այն կերպ ազդելու նպատակով:

Այս խորագրի վերջին նյութերը